Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի դեֆոլտի ամսաթիվը. Պաշտոնապես այն տեղի կունենա դեկտեմբերի 31-ին:

Ահմանված ժամկետում (մինչեւ դեկտեմբերի 21-ը) Ուկրաինան չի փակել 3 մլրդ դոլարի եվրոբոնդերը, ասված է ՌԴ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Այսպիսով, Ուկրաինան նախընտրել է իր պարքային պարտավորությունների դեֆոլտը»,-ասված է հաղորդագրությունում: Ֆորմալ առումով, պարտատոմսերի հետ կապված պարտավորությունների չկատարումը (դեֆոլտ) ուժի մեջ կմտնի, եթե Ուկրաինան համապատասխաբն վճարում չկատարի մինչեւ, դեկտեմբերի 31-ը: Ռուսաստանի ֆիննախը սպասում է, որ Ուկրաինան մինչ այդ ժամկետը կկատարի իր պարտավորությունները ողջ ծավալով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: