Բեռնում Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ակնկալիք չուներ, քանի որ Ադրբեջանը խուսափում է կառուցողական մոտեցումից, բանակցություններից եւ փորձում նպատակին հասնել ուժային մեթոդով։
«Մենք մեծ ակնկալիքներ չունենք այդ հանդիպումից, որովհետեւ Ալիեւը եւ Ադրբեջանի իշխանությունները խուսափում են կոնստրուկտիվ բանակցային գործընթացից եւ փորձում են հարցը լուծել ուժային մեթոդներով, որը նրանց չի հաջողվելու»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատգամավորն ու հավելեց. «Միշտ էլ այդպես է եղել։ Ադրբեջանը հանդիպումից առաջ սրել է իրավիճակը սահմանում։ Իր կարճ խելքով պրովոկացիաների միջոցով փորձում է ազդել Հայստանի նախագահի հետ ունեցած բանակցային գործընթացի վրա, որը միշտ ավարտվում է անհաջողությամբ»:
Ադրբեջանի գործողությունների հանդեպ միջազգային կառույցների ոչ համարժեք գնահատականներից Համլետ Հարությունյանը չի զարմանում: «Միջազգային կառույցների եւ ամբողջ քրիստոնեական առաջադադեմ երկրների քաղաքականությունն էր, որը ավարտվեց նրանով, ինչով որ ավարտվեց։ Մուսուլմանական երկրներին իրենց հովանավորությունը շրջվեց իրենց դեմ։ Ես ասել եմ եւ կրկնում եմ՝ Ադրբեջանը մաս է կազմում տեռորիստական պայքարին, որը հիմա ամբողջ աշխարհով մեկ անում են իսլամական պետության ներկայացուցիչները։ Ադրբեջանը պետք է դասել տեռորիստական պետությունների շարքում, քանի որ այն չի կատարում միջազգային ոչ մի կառույցի հորդորը։ Անգամ՝ Մինսկի խմբի եռանախագահների»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով՝ այս պարագայում Հայաստանին մնում է հուժկու ռազմական պատասխան տալ, ինչին չի խոչընդոտում մեր երկրի տնտեսական վիճակը։
«Երբ մենք Ղարաբաղում հաղթանակ տարանք, մեր տնտեսությունն ի՞նչ վիճակում էր։ ճիշտ է, ռազմական հաղթանակները մեծ կապ ունեն տնտեսության վիճակի հետ, բայց կարեւոր է համաժողովրդական հայրենասիրական վերելքը։ Մենք տեսնում ենք, որ ի վերջո հույսը մեզ վրա պիտի դնենք, ինչը եղավ արցախյան պատերազմի ժամանակ, երբ մենք ընդհանրապես տնտեսություն չունեինք»,-նշեց Համլետ Հարությունյանը։




























