Թուրքիայի քրդաբնակ Նուսայբինում ոստիկանների կրակոցներից վիրավորված 2 քաղաքացի փողոցի մեջտեղում մահացել են օգնության սպասելով։
Քրդական ANF-ի փոխանցմամբ՝ Մարդին նահանգի Նուսայբինում դեկտեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության զրահամեքենաներից կրակել են 2 քաղաքացու վրա։ Հենց փողոցի մեջտեղում ընկած վիրավորներին օգնության համար դեպքի վայր մեկնած շտապօգնության մեքենային ոստիկանները 4 ժամ կանգնեցրել են ճանապարհին, ինչի հետեւանքով 2 վիրավորները օգնություն սպասելով մահացել են։




























