Շվեյցարիայի իշխանությունները մեղադրում են ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին` կեղծ համարանիշներով մեքենաներով երթեւեկելու մեջ:
Ինչպես գրում է NashaGazeta.ch-ն, սպասվում է, որ դերասանին կարդարացնեն հանցանքի ժամկետանցության պատճառով: Շվեյցարիայում համարանիշն ամրագրվում է ոչ թե մեքենային այլ սեփականատիրոջը, ով անցնելով մեկ այլ մեքենայի, կարող է հանել եւ փոխել համարանիշը:
Հայտնի դերասանը, որ մի ամբողջ ավտոպարկ ունի, որոշել է միանման համարներ պատվիրել իր մեքենաների համար՝ Porsche Carrera, Lincoln Navigator, BMW եւ Mercedes: Նրա փաստաբանի խոսքով, այդ համարները ստացվել են լիովին օրինական հիմունքներով:
Դատարանը նախապես որոշել էր, որ դերասանը պետք է վճարի 10 հազար ֆրանկ, նաեւ 50 օր անցկացնի բանտում: Դելոնը հերքել է բոլոր մեղադրանքներն ու հրաժարվել տուգանք մուծել:




























