Դեկտեմբերի 22-ի երեկոյան ժամը 21.30-23.45-ը ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ այս պպահին գյուղում իրավիճակը հանգիստ է:
NEWS.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը նույնպես նշեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է եւ Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար -Բաղանիս հատվածը բաց է:
«Մեր բանակի համապատասխան գորոծողություններից հետո կրակը դադարեց: Տուժածներ բնակչության շրջանում չկան: Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար -Բաղանիս հատվածը բաց է»,-ասաց գյուղապետը:




























