Կոտայքի մարզում երեկ՝ դեկտեմբերի 22-ին, տատիկի հետ վրաերթի ենթարկված 5-ամյա տղայի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Աբովյան» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է երեխան:
«Երեխան վիրահատվել է, վիճակը կայուն է: Այս պահին բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում»,- հայտնեցին հիվանդանոցից:
Երեխայի տատիկը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, բուժում է ստանում Վերակեննդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 22-ին երեկոյան Բյուրեղավանում, վարորդը փախուստի չէր դիմել եւ իր մեքենայով տուժածներին տեղափոխել էր հիվանդանոց:




























