Հայ-ադրբեջանական սահմանին այս գիշեր նախորդ օրերի համեմատ իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սահմանին ընդհանուր լարվածության նվազում կա եւ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: