Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 09.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Ստեփանավան քաղաք ԲԿ մոտ են տեղափոխվել Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի տներից մեկի 6 բնակիչներ:
Ըստ այդմ, հիվանդանոց տեղափոխվածներն են 35-ամյա, Հ. Մ.-ն, 35-ամյա Լ. Մ.-ն, 25-ամյա Մ. Մ.-ն, 12-ամյա Ս. Մ.-ն, 10-ամյա Գ. Մ.-ն եւ 4-ամյա Գ. Ա.-ն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























