Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տրոլեյբուսի կողմից վրաերթի ենթարկված կինն այս պահին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքում է, այս պահին նրան հետազոտում են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 07.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Է. Մ.-ն վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ 62-ամյա Ս. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: