Վաշինգթոնի նահանգի բանտից ավելի քան 3,2 հազար բանտարկյալներ սխալմամբ ժամկետից շուտ ազատ են արձակվել: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Պատճառը եղել է «լավ վարքի» համար ժամկետից շուտ ազատ արձակվողների ցուցակների հաշվարկը:

Միջինը դատապարտյալներին ազատ են արձակել ժամկետից 49 օր շուտ:

Այժմ նահանգի իշխանությունները փորձում են հայտնաբերել ազատ արձակվածներին: