Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարակից սարերից մեկում նոյեմբերի 17-ին երեկոյան ամբողջովին քայքայված վիճակում հայտնաբերված դիակի ինքնությունը դեռեւս հայտնի չէ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ նշանակվել է համալիր փորձաքննություն՝ պարզելու համար դիակի ինքնությունը: Նշենք, որ տարբեր վարկածներ են պտտվում, այդ թվում չի բացառվում, որ մահացած հայտնաբերված տղամարդը Հայաստանի քաղաքացի չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 17-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է դիակ՝ նեխած, գլուխը բացակայում է։

Դեպքի վայրի զննությամբ դիակի գտնվելու վայրի վերնամասում՝ հայտնաբերվել է գետնից 2.35մ բարձրության վրա ծառի ճյուղին կապված է 3,5 սմ լայնությամբ և 87 սմ երկարությամբ գոտու կտոր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: