Յասին Սալին, որի նկատմամբ սպանության մեղադրանք էր առաջադրվել սեփական պետին գլխատելու եւ ահաբեկչություն իրականացնելու փորձ անելու համար, ինքնասպան է եղել Փարիզից ոչ հեռու գտնվող բանտում, հաղորդում է Europe1-ը:

Սալին մինչեւ նախքաննության ավարտը գտնվում էր մեկուսարանում: Նրա բնութագրի մեջ գրված չի եղել ինքնասկանության հակում ունենալու մասին:

Յասին Սալին այս տարվա հունիսի 26-ին Փարիզում, Թունիսում եւ Քուվեյթում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկի կազմակերպիչն է, հաղորդում է Gazeta-ն:

Հունիսի 26-ի առավոտյան տրանսպորտային կազմակերպությունում Յասին Սալինծառայողական մեքենայով մտել էր ամերիկյան Air Products քիմիական գործարանի տարածք (Լիոնից 20 կմ հեռավորության վրա): Նա բեռնատարով ամբողջ թափով բախվել է գազի բալոններին, որի հետեւանքով պայթյուն է որոտացել: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Սալիին, երբ նա բացում էր ացետոնով տարան: Պայթյունից ոչ շատ հեռու հայտնաբերվել է տրանսպորտային ընկերության պետի՝ Էրվե Քորնարի գլխատված մարմինը, իսկ նրա կողքին՝ իսլամական դրոշներ: