Համաշխարհային առաջնորդները պետք է Սաուդյան Արաբիային այլեւս չմեղադրեն «Իսլամական պետության» ստեղծման համար ու հասկանան, որ նա ահաբեկչության դեմ պայքարում լավագույն դաշնակիցն է, գրում է Gazeta-ն վկայակոչելով Guardian–ը:

Հոդվածագրի կարծիքով մի շարք տնտեսական ու գաղափարախոսական գործոններ կան, որոնց պատճառով Սաուդյան Արաբիան վճռական է տրամադրված ԻՊ-ին ոչնչացնելու հարցում:

Շատ վերլուծաբաններ սխալմամբ կարծում են, թե ահաբեկիչներն ու Սաուդյան Արաբիայի բնակիչները նույն դավանանքն ունեն ՝ սալաֆիզմ: Իրականում ԻՊ զինյալները խարիջիներ են, պարզաբանում է պարբերականը: Ջիհադականների գաղափարախոսությունը ներառում է անհավատների սպանություններ ու հակառակորդների կտտանքներ ՝ նրանց հավատքը ստուգելու նպատակով, մինչդեռ սաուդցիները կողմ չեն նման մեթոդներին: Այսպիսով, Էր Ռիյադի ու ԻՊ պայքարը հենց կրոնական բնույթի է, նշում է The Guardian-ի հոդվածագիրը:

Բացի դրանից, եթե ԻՊ կողմնակիցները իրենց առջեւ նպատակ են դրել խալիֆայություն ստեղծել, ապա Սաուդյան Արաբիան, լինելով մահմեդական աշխարհի կենտրոնը, դառնում է դրա գլխավոր թիրախներից մեկը: Էր Ռիյադի ու ԻՊ շահերը բախվում են նաեւ տնտեսական ոլորտում: Քանի որ զինյալների նկրտումները աճում են, նրանք նորանոր տարածքների ու ռեսուրսների են ձգտում ու Սաուդյան Արանիան փորձում է խոչընդոտել դրան:

Նշում են, որ եթե համաշխարհային առաջնորդները մտադիր են հաղթել ԻՊ-ին, ապա Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ կոալիցիան գուցե դա անելու միակ միջոցն է: