Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վաղ առավոտյան ընտանիքի 6 անդամները թունավորվել են շմոլ գազից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ստեփանավանի բժշկական կենտրոնից:
ԲԿ-ի աշխատակիցների փոխանցմամբ՝ թունավորված քաղաքացիներից 3-ն ամբուլատոր բուժում են ստացել, իսկ մյուս 3-ը՝ հոսպիտալացվել են եւ բուժում են ստանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 23-ին ժամը 09.40-ին թունավորման նախանշաններով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի տներից մեկի 6 բնակիչներ՝ 35-ամյա Հ. Մ.-ն, 35-ամյա Լ. Մ.-ն, 25-ամյա Մ. Մ.-ն, 12-ամյա Ս. Մ.-ն, 10-ամյա Գ. Մ.-ն եւ 4-ամյա Գ. Ա.-ն:




























