Երեւանի Բագրատունյաց եւ Չեխով փողոցների խաչմերուկում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, միմյանց են բախվել «Սանիտեքին» պատկանող մեքենան եւ «ՎԱԶ 04»-ը: Վթարի հետեւանքով տուժել է «ՎԱԶ 04»-ի վարորդը, որ տեղափոխվել է  «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրին, որ վարորդը չնայած առողջության հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն, հրաժարվել է բուժում ստանալուց եւ գնացել է տուն: