Երեւանում 31-ամյա տղամարդը, որը մեղադրվում է քրոջ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, ճանաչվել է անմեղսունակ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Դատարանը, հաշվի առնելով, որ երիտասարդ տղամարդն անմեղսունակության վիճակում հանցանք է կատարել եւ իր ներկա հոգեկան վիճակով հնարավոր է այլ էական վնաս պատճառի ինչպես իրեն, այնպես էլ այլ անձանց, որոշել է նրան ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից` նշանակելով հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը հուլիսի 9-ին իր բնակարանում անառակաբարո գործողություններ է կատարել քրոջ դստեր նկատմամբ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվախի 3-րդ մասի 2-րդ կետով:
Գործը քննվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում:




























