Երեւանի 22-ամյա բնակիչներ Նարեկ Աղամիրյանին եւ 26-ամյա Ջանիկ Հարությունյանին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել տարբեր ժամանակահատվածներում տարբեր մարդկանց պատկանող ավտոմեքենաներից գազի գլանանոթներ հափշտակելու եւ նրանց զգալի չափի գույքային վնաս պատճառելու մեջ:
Դատարանը ամբաստանյալ Ջանիկ Հարությունյանի եւ Նարեկ Աղամիրյանի նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի` 800.000 ՀՀ դրամ գումարի չափով: Նրանց նկատմամաբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին թողնվել է անփոփոխ:



























