ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը մի քանի տարի շարունակ գաղտնի խորհրդատվություններ է անցկացրել Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Գաղտնի բանակցությունների նպատակն էր գտնել մարդկանց,որոնք պատրաստ են օգնել մերձավորարեւելյան այդ հանրապետությունում ռազմական հեղաշրջում իրականացնելուն: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան պարբերականի աղբյուրների տեղեկություններով, «սիրիական ռեժիմի տարրերի հետ»Վաշինգթոնի շփումների արդյունքում «նախագահ Բաշար Ասադը պետք է հեռացվեր իշխանությունից»: «Ամենասկզբից էլ ԱՄՆ-ն որոնում էր ռեժիմի թույլ կետերը, որոնք օգտագործելով կկարողանար ռազմական հեղաշրջում սադրել, սակայն այդպիսի կետեր քիչ են հայտնաբերվել»,- նշում է The Wall Street Journal -ը :