ԱՄՆ իշխանությունները մտադիր են շուրջկալների շարք իրականացնել՝ նպատակ ունենալով հայտնաբերել հարյուրավոր ապօրինի միգրանտների ու արտաքսել նրանց երկրից: ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունն արդեն սկսել է նման ստուգումների ծրագիր կազմելու աշխատանքը:

Գործողությունն ուղղված կլինի «մեծահասակների ու երեխաների դեմ, որոնց միգրացիոն դատարաններն արդեն պարտավորեցրել են լքել ԱՄՆ տարածքը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրավախախտներին կձերբակալեն եւ անհապաղ կարտաքսեն երկրից:

Նշենք, որ 2014-ից ի վեր ԱՄՆ  սահմանն ապօրինի հատել է ավելի քան 100 հազար մարդ: Նման հոսքի պատճառը Կենտրոնական Ամերիկայի երկրներում բռնությունների աճն է: