ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ինքն ու իր կինը՝ Միշել Օբաման, աղոթում են այն քրիստոնյաների համար, որոնք հետապնդումների են ենթարկվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մերձավոր Արեւելքի որոշ շրջաններում, որտեղ դարեր շարունակ Սուրբ Ծնունդին հնչել են եկեղեցական զանգերը, այս տարի լռելու են: Այդ լռությունը ողբերգական վկայությունն է այն գազանությունների, որոնք իրականացնում է ԻՊ-ը քրիստոնյա համայնքների նկատմամբ»,-ասել է նա:
Օբաման ընդգծել է, որ կարեւոր է հիշել, որ մեր շատ քրիստոնյա եղբայր չեն կարող նշել Սուրբ ծնունդը: Նա իր խոսքի վերջում մեջբերել է սուրբծննդյան երգի բառերը. «Սուտը կհաղթահարվի, ճշմարտությունը կհաղթի, աշխարհում խաղաղություն կլինի, իսկ մարդկանց հոգիներում՝ բարություն»:




























