Ռուսաստանի իշխանությունները կազմել են թուրքական շինարարական այն ընկերությունների ցանկը, որոնք կշարունակեն աշխատել Ռուսաստանում, անգամ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հետո, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրները:

Ռուսական շուկայում դեռեւս մնում են Enka-ն (վերակառուցել է Պետդումայի շենքը), Renaissance Construction-ը (կառուցել է «Գազպրոմի» շենքը Սանկտ Պետերբուրգում), Odak Group-ը (Կազանի մզկիթից մատակարար):

Ռուսաստանում թուրքական ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հասնում է տարեկան 50 մլրդ ռուբլու:

Ռուսաստանում մնացող թուրքական ընկերությունների ցանկում են նաեւ IC Ictas-ը, Ant Yapi-ն ու Mebe-ն: Պարբերականի աղբյուրներից մեկը նշում է, որ միանգամից անհնար է հրաժարվել թուրքական շինարարական ընկերությունների ծառայություններից, քանի որ նրանց բաժինը ռուսական շուկայում բավական մեծ է: