Սիրիայի ապագան եւ երկրի կառավարության, այդ թվում նրա առաջնորդների ճակատագիրը պետք է որոշի միայն սիրիացի ժողովուրդը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ի.-ն:
«Մեր դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է. մենք համարում ենք, որ Սիրիայի ապագան, նրա քաղաքական կառուցվածքի ապագան, այդ թվում նրա առաջնորդների ճակատագիրը, պետք է որոշի սիրիացի ժողովուրդը»,-հայտարարել է Վանը՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում:




























