Դեկտեմբերի 22-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել  «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկում: NEWS.am-ի տեղեկություններով` դեկտեմբերի 22-ին  ձերբակալվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ատամնաբույժը:

Նախնական տեղեկություններով`  ձերբակալության պատճառը նրա մոտ հայտնաբերված թմրանյութն է եղել: Ատամնաբույժը 31 տարեկան է:  Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: