Չինաստանը Սիրիային 40 մլն յուանի (6,1 մլն դոլար) լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ:
«Ես քիչ առաջ նախարար Մուալեմի հետ զրույցի ժամանակ ասացի, որ Չինաստանը Սիրիային 40 մլն յուանի լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի»,-ասել է Վան Ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























