«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար լուրջ փորձությունների տարի էր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ամփոփելով 2015թ.-ն:
«Անցյալի թերությունները, բացթողումները պետք է հաշվի առնել: ԲՀԿ-ի համար հեշտ տարի չէր, սակայն մենք կարողացանք պահպանել մեր դիմագիծը: Դեռեւս կան դժվարություններ, որոնք մենք դեռ պետք է հաղթահարենք»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը օրվա ընթացքում երկու անգամ կարծիք եւ դիրքորոշում է փոխում, Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Արագ փոփոխվող աշխարհում ենք ապրում»:
Նշենք, որ ԲՀԿ-ն փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո փոխեց դիրքորոշումը. մինչեւ 2015թ.-ն փետրվարի 12-ը Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժը սկսեց կողմ արտահայտվելայդ փոփոխություններին, իսկ արդեն նոյեմբերից «Այո»-ի ակտիվ քարոզարշավ իրականացրեց:




























