Հայաստանի կառավարությանը հաջողվել է գերմանական KfW բանկի ծրագրի շրջանակներում միջոցներ տնտեսել «Գյումրի-2» ենթակայանի կապիտակ վերանորոգման համար: 14,6 մլն եվրոյից հաջողվել է տնտեսել 1,47 մլն եվրո: Ենթակայանը ցանցին է միացել 2014 թվականի փետրվարին:

Հիմա տնտեսված միջոցներից ուզում են ենթակայանի համար սպասարկող մեքենաներ (վերամբարձ կռունկ եւ այլ տեխնիկա) ձեռք բերել:

Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ դեկտեմբերի 24-ի իր նիստում: