ՀՀ ֆինանսների նախարարությունը, Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցությամբ, տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում` մաքսային հսկողության գոտիներում, մաքսային եւ ազատ մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում սահմանել է հերթապահություն:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներմուծման եւ արտահաման գործընթացներն արդյունավետ պլանավորելու նպատակով ԱՏԳ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել նախնական հայտեր ներկայացնել մաքսային մարմիններին, որոնց ձեւերի եւ ժամկետների մասին նրանք կտեղեկացվեն իրենց գրանցման վայրի տարածաշրջանային մաքսատների միջոցով:

Շուրջօրյա օնլայն հերթապահություն է սահմանվել նաեւ ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվող արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերի սպասարկման համար:

Տոնական օրերի ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողները ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ առաջացած բոլոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել ֆինանսների նախարարության արագ արձագանքման խմբին` 060 544 931, 060 544 444 հեռախոսահամարներով: