«Ջերմուկ Գրուպ» հանքային ջրերի գործարանի հագեցման համար նոր սարքավորումները կազատվեն ներմուծման տուրքից: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ դեկտեմբերի 24-ի իր նիստում:

Ընկերությունը պատրաստվում է շշերի ախտահանման, ինչպես նաեւ շշալցման նոր սարքավորումներ ներկրել:

Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերին Կառավարությունը որոշում էր կայացրել, որի համաձայն տնտեսության առաջատար ճյուղերի համար սարքավորումների ներկրումն ազատվում է մաքսատուրքերից, եթե նմանատիպ սարքավորումները բացակայում են ԵՏՄ երկրներում: