Ոսկերչական ոլորտում «Մերիդիան» ազատ առեւտրի գոտում Երեւանում առաջին ռեզիդենտներից մեկը կհայտնվի: Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում ազատ առեւտրի գոտում աշխատելու թույլտվություն է ստացել «Ֆենսի» ընկերությունը:

Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մոտ ժամանակներս ռեզիդենտ դառնալու հայտ են ուզում ներկայացնել եւս մի քանի ձեռնարկություններ: Առաջին 5 տարում ընկերությունը մտադիր է ստեղծել 100 աշխատատեղ եւ ներդնել մեկ մլն դոլար:

Հիշեցնենք, որ «Մերիդիան» ազատ առեւտրի գոտին պաշտոնապես բացվել է 2014-ի հոկտեմբերին:

Այս պահին Հայաստանում գործում է երկու ազատ առեւտրի գոտի՝ տեխնոլոգիական «Ալյանսը» եւ ոսկերչական «Մերիդիանը», երկուսն էլ Երեւանում: