Չինական Շանսի գավառի քարածխի հանքում օգոստոսի 24-ին տեղի ունեցած գազի պայթյունի հետեւանքով զոհվել են 11 մարդ, հաղորդում է տեղի «Սինխուա» գործակալությունը։ Ցզինչժուն քաղաքում «Սինգուան» քարածխի արտադրության ձեռնարկությանը պատկանող քարածխի հանքում վթարը տեղի է ունեցել կեսօրին։ Վերջին տվյալնեի համաձայն, պայթյունի ժամանակ հանքում 16 մարդ է եղել, որոնցից 2 փրկվել են, իսկ 3 մարդու ճակատագիրը դեռ հայտնի չէ։
Ներկայումս, դեպքի վայրում փրկարար աշխատանքներ են իրականացվում, որոնց մասնակցում են ավելի քան 40 մարդ։ Պայթյունի փաստի առնչությամբ նախաքննություն է անցկացվում, կատարվածի պատճառները ճշտվում են։




























