Հայաստանում Պաշտպանական ազգային-հետազոտական համալսարան կստեղծվի: Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է այսօր՝ դեկտեմբերի 24-ի իր նիստում:
Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ համալսարանը կստեղծվի երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու եւ պաշտպանության ոլորտում գիտելիքների խորացումը զարգացնելու համար:
Համալսարանը պետական հիմնադրամի կարգավիճակ կստանա:




























