Լցավորման բալոններում գազի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 65 աստիճանը: Այս մասին ասված է խտացրած գազի վառելիքային համակարգերի նկատմամբ պահանջների տեխնիկական կանոնակարգի մեջ, որը հաստատվել է Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի ժամանակ:
Մեկ տարվա ընթացքում բալոնները պետք է դիմանան առնվազն հազար լցավորման՝ 15 աստիճանով ու 20 ՄՊա ճնշումով: Բալոնները պետք է կայուն լինեն ջրի ու աղի նկատմամբ:
Նշենք, որ գազի ավտոլցակայաններում վաղուց է ձեւավորվել ներմղումից առաջ գազը տաքացնելու պրակտիկա՝ գազի խտությունը նվազեցնելու նպատակով:


























