Beeline-ի նախաձեռնությամբ «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվեց «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառումը։ Beeline աշխատակիցներն՝ ի դեմս Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, սեփական միջոցներով երեխաների համար կազմակերպեցին ամանորյա միջոցառում՝ ուրախացնելով երեխաներին նվերներով, տոնական տորթով, քաղցրավենիքով:
«Հաշված օրեր են մնացել ամանորյա տոներին, եւ մենք ուրախ ենք, որ Beeline-ի հետ ամանորյա բարձր տրամադրությունը եւ վառ զգացողությունները հերթական անգամ այցելեցին «Նագաշյան Մանուկների տան» երեխաներին: Մեր երկարատեւ համագործակության շնորհիվ կենտրոնի սաներն արդեն երեք տարի օգտվում են Hi-Line ինտերնետից, այս տարվանից` նաեւ Beeline IPTV ծառայությունից: Իսկ նման միջոցառումները երեխաներին ներշնչում են հույս եւ հավատ, մարդկային հոգատարություն եւ բարություն՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ.-ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, Beeline IPTV ծառայությունից, ինչպես նաեւ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:



























