Հայաստանի կառավարությունը կկրճատի Կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա պարտամուրհակները: Այդ մասին որոշում է կայացվել դեկտեմբերի 24-ի կառավարության նիստին: 

Հաշվի առնելով, որ 2014-ին ԿԲ-ի եւ նրա դուստր կառույցների ընդհանուր շահույթը կազմել է   31,1 մլրդ դրամ, որոշվել է դրա 80 տոկոսն ուղղել կառավարության անտոկոս գանձապետական փոխառությունների մարմանը: Այդպիսով, որոշվել է պարտամուրհակների գումարը  106,2 մլրդ դրամից կրճատել մինչեւ 81,3 մլրդ դրամ   (մոտ` 170 մլն դոլար. խմբ.):