Հայաստանի կառավարությունը 318,2 մլն դրամի շտկումներ կմտցնի 2015-ի պետբյուջեում: Այդ մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 24-ի կառավարության նիստին:
Փոփոխությունները մտցվել են վերաքննիչ բողոքների ընդունման եւ դիմումների, ինչպես նաեւ պետական կազմակերպությունների գրանցման պետական տուրքերի հաշվին:
Դրանից ելնելով` բյուջեի եկամտային եւ ծախսային բաժիններն ավելացվել են 318,2 մլն դրամով (մոտ 663 հազար դոլար, խմբ.):




























