Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաեւի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք կառաջադրվի դեկտեմբերի 29-ին կամ 30-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Քիչ առաջ ինձ զանգահարեց քննիչը եւ հարցրեց, թե ինչ պլաններ ունեմ հաջորդ շաբաթվա համար, որպեսզի ներկայացնի մեղադրանքի վերջնական խմբագրված տարբերակը»,-ասել է փաստաբան Շամսուդին Ցակաեւը:
Մեղադրանք առաջադրելուց հետո քննչական մարմինները կհայտարարեն գործի քննության ավարտի մասին: Այնուհետեւ գործի նյութերը կփոխանցեն դատախազությանը:



























