ՌԴ ՌՈՒ-ի գլխավոր շտաբի պետն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ պայմանավորվել է օպերատիվ տեղեկատվության փոխանակում իրականացնել ՌԴ-ում արգելված ահաբեկչական ԴԱԵՇ խմբավորման դեմ Սիրիայում  պայքարելու համար, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Կողմերը նաեւ մանրամասն կարծիքներ են փոխանակել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, նախանշել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության ակտիվացման հեռանկարներ, որոնք ի թիվս այլ բաների նախատեսում են գլխավոր շտաբների ռազմական փորձագետների աշխատանքային խմբի ստեղծում: 

«Պայմանավորվել են օպերատիվ տեղեկատվության փոխանակում իրականացնել Սիրիայում ԻԼԻՊ-ի հրամանատարական կետերի, ռազմատեխնիկայի, պահեստների, ահաբեկիչների մատակարարման ուղիների  եւ այլ ենթակառուցվածքների ավելի արդյունավետ ոչնչացման նպատակով գործողությունների համադրման ուղղությամբ», — ասվում է հաղորդագրության մեջ: