ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կենտրոնական բանկի փոխնախագահ է նշանակվել Վախթանգ Աբրահամյանը:

Համապատասխան հրամանագրում, մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի և 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունները` ո ր ո շ ո ւ մ ե մ.

Վախթանգ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները»:

Բացի այդ, ՀՀ նախագահի հրամանագրերով Արկադի Խաչատրյանը եւ Արմենակ Դարբինյանը նշանակվել են ԿԲ  խորհրդի անդամներ:

Արկադի խաչատրյանն այդ պաշտոնում նշանակվել է մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 2-ը, իսկ Արմենակ Դարբինյանը՝ 5 տարի ժամկետով: