Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ժաննա Վ.-ն եւ հայտնել, որ երկու հոգի զենքով եւ դանակով հարձակվել են Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվարոյի» վրա, եւ ըստ գանձապահի՝ մեկի ձայնը կամ դեմքը ծանոթ էր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված հասցեում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը զենքի, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել են 150.000 դրամ եւ դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:


























