«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Էր Ռամադի քաղաքում գլխատել են իրենց 50 կողմնակիցներին, հաղորդում է իրաքյան Al Sumaria ալիքը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ծայրահեղականները հաշվեհարդար են տեսնում իրենց զինակիցների նկատմամբ, սակայն այս անգամ պատիժը կապված չի եղել մարտադաշտը թողնելու կամ վախկոտության հետ:
Լրատվամիջոցների տվյալներով, գրոհայիններին գլխատել են, քանի որ նրանք հրաժարվել են Էր-Ռամադիում մարտերի ժամանակ մահապարտի գոտի հագնել, հաղորդում է Lifenews-ը:
Նշվում է, որ բոլոր մահապատժի ենթարկվածները վերջերս էին անցել ԻՊ-ի շարքերը:




























