Օբամայի վարչակազմին կոչ են արել Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից քրիստոնյաների եւ այլ խմբերի դեմ, ինչպիսիք են եզդիները, հարձակումները գնահատել որպես ցեղասպանություն, հաղորդում է Asbarez-ը:
Նման առաջարկով հանդես են եկել 30 օրենսդիրներ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:
«Վարչակազմը պատրաստվում է հայտարարել ցեղասպանության դեպքերի (ԻՊ-ի կողմից) մասին ուղղված բացառապես եզդիների դեմ, չհայտարարելով, որ ԻՊ-ը նույնպիսի ցեղասպանություն է իրականացնում նաեւ քրիստոնյաների եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ՝ ոչնչացնելով նրանց»,-ասված է տեքստում:




























