Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ում համար սա երրորդ Սուբ Ծնունդն է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնում, պատարագ է մատուցել Վատիկանում: Նա իր քարոզում կոչ է արել բոլոր նրանց, որոնք «հարբած են սպառման ոգով եւ կուրացած արտաքին փայլով», հիշել կյանքի անխախտ արժեքների մասին:

Պոնտիֆիկը կրկին անդրադարձել է բարությանը, գթասրտությանը, կարեկցությանը ու արդարությանը: «Հասարակությունում այդքան հաճախ հարբած սպառման ոգով եւ հարստություն ունենալու ծարավով, ինքնասիրահարվածությամբ ու ունայնությամբ, այդ նորածինը (Հիսուսը) կոչ է անում մեզ զսպված կյանքի, այլ խոսքով, կյանքում պարզության, հետեւողականության, որն անհրաժեշտ է տեսնելու եւ հասկանալու համար այն, ինչը կարեւոր է»,-ասել  է նա:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հանդես կգա ավանդական սուրբծննդյան ուղերձով:

Գրիգորյան օրացույցով Սուրբ ծնունդը այսօր նշում են կաթոլիկները, Նոր Հուլյան օրացույցով առաջնորդվող ուղղափառները եւ մի քանի բողոքական ուղղությունների հավատացյալները: