Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի տներից մեկում է  դեկտեմբերի 24-ի բռնված հրդեհը, նախնական տվյալներով, առաջացել է հոսանքի կարճ միացումից:

Այս մասին NEWS.am-ին ասաց Այգուտի գյուղապետ Մխիթար Կարապետյանը:

«Տանտիրոջ պատմելով՝ կարճ միացում է եղել, հրդեհ է առաջացել: Տան հատակն ու տանիքն էլ փայտից են, բռնկվել են, ամբողջությամբ այրվել է տունը՝ գույքի հետ միասին»,- պատմեց գյուղապետը՝  նշելով, որ տանը միայնակ տարեց կին է ապրում, հարեւանների օգնությամբ դուրս է եկել տնից:

Գյուղապետը տեղեկացրեց, որ կինն այժմ բարեկամներից մեկի տանն է, մինչեւ լուծվի նրա կացարանի հարցը:

Նշենք, որ հրդեհը մարելու համար երկու մարտական հաշվարկ էր մեկնել Այգուտ, հրդեհը մեկուսացվել էր ժամը 08.40-ին, մարվել՝ 13.07-ին: