Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը ներկայացնում է «Վիացական երազանք» կոալիցիան, երկրի վարչապետի պաշտոնի համար թեկնածու է ընտրել ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիին: Այս մասին հայտնել է պատգամավոր Գիա Վոլսկին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

«Հայտնի է, որ խոսքը 4 թեկնածուների մասին է եղել: Մենք կանգ առանք Գեորգի Կվիրիկաշվիլիի վրա: Վարչապետի պաշտոնակատար Իրակլի Գարիբաշվիլին վաղը խորհրդարանի մեծամասնությանը կներկայացնի Կվիրիկաշվիլիին»,-ասել է «Վրացական երազանք» խխմբակցության ղեկավար Վոլսկին:

Օրենսդրության համաձայն, խորհրդարանի մեծամասնությունը վարչապետի թեկնածությունը պետք է ներկայացնի նախագահին, որն էլ իր հերթին այն կներկայացնի խորհրդարանին: