Հայաստանի ճանապարհային ոստիկանության համար 2015 թ. առաջնահերթություն է դարձել այնպիսի խախտումների բացահայտումը, ինչպիսիք են անսթափ վիճակում մեքենա վարելը, համարանիշների կեղծումը, գողացված մեքենաների որոնումը: Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ճանապարհա-պարեկային ծառայության բաժնի ղեկավար գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, 11 ամսվա ընթացքում կազմվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 398 հազար 560 արձանագրություն: Այդ թվում 5941 վարորդի վարչական պատասխանատվության են կանչել անսթափ վիճակում վարելու համար: 246-ին՝ համարանիշների կեղծման համար, բացահայտվել է որոնման մեջ գտնվող 389 ավտոմեքենա: Անցած տարվա համեմատ 50 հազար 265-ով (14 տոկոսով) ավելացել է ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների թիվը , այդ թվում 2882-ով ( 94.2 տոկոսը) ՝ անսթափ վիճակում վարելու դեպքերը, 43 –ով (21 տոկոսով)՝  համարանիշների կեղծման դեպքերը, իսկ որոնման մեջ գտնվող մեքենաների հայտնաբերման թիվը հնգակի է ավելացել: Վերջին ցուցանիշը Նորիկ Սարգսյանը բացատրել է գողացված մեքենաների որոնման հատուկ տեխնիկայի ձեռքբերումով: