Այն վարկածը, թե Բորիս Նեմցովի սպանության պատճառ են դարձել նրա արտահայտությունները Charlie Hebdo-ի հակակրոնական արտահայտությունների դեմ, չի հաստատվել, հայտնել է տուժածների   (քաղաքական գործչի ընտանիքի) ներկայացուցիչ Վադիմ Պրոխորովը:  

«Վարկած էր ձեւակերպվել, թե սպանությունը վրեժ էր Charlie Hebdo-ի ծաղրանկարների մասին նրա արտահայտությունների պատճառով, բայց դա չի հաստատվել: Նոր մեղադրական եզրակացությունն ասում է, թե սպանությունը նախապատրաստվել էր սեպտեմբերից, իսկ ծաղրանկարները հրապարակվեցին հունվարին», - ասել է նա ուրբաթ Մոսկվայի Բասմանի դատարանում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: