Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել հետիոտնի նկատմամբ վարորդների կարգապահության բարձրացմանը: Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի ղեկավար, գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Պատասխանալեով 2015 թ. ՃՏՊ բնույթի մասին հարցին՝ Նորիկ Սարգսյանը նշեց, որ առաջին պլանում ՃՏՊ հետեւանքով վարորդների մահն է: Պատճառները անսթափ վիճակում մեքենա վարելն է, արագության գերազանցումը, անուշադրությունը:
Եթե առաջ մենք խոսում էին հետիոտնի մեղքով միջադեպերի մեծ քանակի մասին, ապա հիմա իրավիճակը փոխվել է, նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ 2015թ. 11 ամսվա ընթացքում հետիոտնի մասնակցությամբ մահացու ելքով ՃՏՊ չի արձանագրվել:
Ինչ վերաբերում է հետիոտնին վարչական պատասխանատվոթյան ենթարկելուն, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ նման քաղաքականությունն իրեն չի արդարացրել: «Շատ ավելի արդյունավետ է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելը, քան տուգանելը»,- համարում է նա:




























