Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում  ինքնավարություն հայտարարած շրջաններում քուրդ բնակչության դեմ թուրքական զինված ուժերի պայքարը անհաջողության է մատված։ Այս մասին գրել է քրդական DIHA գործակալությունը։

Ըստ քրդական գործակալության, թեեւ քրդերի դեմ գործողություններին մասնակցում են տասնյակ հազարավոր զինվորներ ու բազմաթիվ գեներալներ, թուրքական ուժերին չի հաջողվել նույնիսկ մեկ մետր առաջանալ Ջիզրե, Սիլոփի, Նուսայբին քաղաքաներում։

«Չկարողանալով առաջանալ, թուրքական զինուժը կիրառում է հրետանի ու տանկեր, որի հետեւանքով սպանվում են անմեղ քաղաքացիներ։ Իսկ իշխանամետ մամուլը գրում է, թե իբր զինվորները մեծ թվով քուրդ զինյալներ են սպանել։ Իսկ Նուսայբինում ժողովրդի համառ դիմադրության արդյունքում իշխանությունները ստիպված եղավ վերացնել փողոց դուրս գալու արգելքը»,-գրել է DIHA-ն։