Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Արման Գ.-ն, ով հայտնել է, որ ծեծի է ենթարկվել «Շահումյան» գերեզմանատան դիմաց գտնվող գազալցակայանում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, «Շահումյան» գերեզմանատան դիմաց գտնվող գազալցակայանում անհայտ անձը սխալմամբ նստել է Արման Գ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենան, վիճաբանել եւ բռունցքով հարվածել նրա դեմքին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Գ.-ին վնասվածքը պատճառել է 23-ամյա Աշոտ Բ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11.25-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է: