Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 եւ խարդախության 8 դեպքերը բացահայտվել են։
Բացահայտվել է գողության 12 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























